2008 թ. Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում դատելու ստորագրահավաք… Փոստանջյան, Դավիթ Շահնազարյան

2008 թվական. փաստաբան, ներկայումս Ռ. Քոչարյանի համախոհ Զարուհի Փոստանջյանը միանում է Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում դատելու ստորագրահավաքին, որն ի դեպ, նախաձեռնել էր Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ համախոհ՝ Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի եւ Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների եւ մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով։

Հայտարարությունը ստորագրել է «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը՝ իր 21 անդամներով։ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից սոցիալական ցանցերի էջերում հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ։

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ