Հանրապետականնե՛ր,դուք Հոկտեմբերի 27-ից խոսելու իրավունք չունեք․ Ամեն ինչ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի մասին․

Հանրապետականնե՛ր,դուք Հոկտեմբերի 27-ից խոսելու իրավունք չունեք:
Ինչու՞.

ա) ոճրագործությունից կարճ ժամանակ անց ուրացաք ձեր կուսակցության առաջնորդին՝Վազգեն Սարգսյանին:Այդ ծանր օրերին,դուք չկանգնեցիք Արամ Սարգսյանի կողքին:Ընդհակառակ, 2000-ի մարտին ձեր խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը ասուլիսի ժամանակ հրաժարականներ էր պահանջում,երկու ամիս անց համաձայնվեց դառնալ վարչապետ:

բ) ԱԺ-ում ունենալով ամենամեծ խմբակցությունը և վարչապետ,դուք երբեք չհակադրվեցիք Քոչարյանին,դարձաք նրա հենարանը երկիրը ասպատակելու գործում:Խրախուսեցիք ու դարձաք մասնակիցը այդ գործի:

բ) երեք տարվա մեջ,ոչ մի օր չեկաք դատարան,չհետաքրքրվեցիք,թե ինչպես է գնում դատավարությունը,բացառությամբ,մի անգամի,երբ ձեր ջահել լակոտներին բերել էիք դատարան,խանգարելու մեզ:

գ) դուք մասնակից եք նաև Մարտի 1-ի ողբերգությանը:Հիշում ենք ԱԺ-ի հանցագործ հայտարարությունը և ապօրինի արտակարգ դրություն մտցնելը:Մենք չենք մոռացել Տիգրան Թորոսյանի ծվծվացող մեղադրանքը:

դ) կորցնելով ձեր իշխանությունը,այսօր ձգտում եք ռևանշի,մեթոդների մեջ խտրականություն չդնելով:Դարձել եք Քոչարյանի ամենամոլի պաշտպանը,որն ամեն ինչ արեց Հոկտեմբերի 27-ը չբացահայտելու համար:
Չշարունակեմ:

Ասում են,որ ձեր գրասենյակներում կախված են Վազգեն Սարգսյանի նկարները:
Հանեք,այդ նկարները,դուք արժանի չեք նրան:

Հանրապետականնե՛ր,դուք Հոկտեմբերի 27-ից խոսելու իրավունք չունեք:Ինչու՞.ա) ոճրագործությունից կարճ ժամանակ անց ուրացաք…

Posted by Lyova Yeghiazaryan on Friday, October 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ