Կոչնչացվի 320 տոննա երշիկ, որի պատճառով 3 մարդ է մահացել

Գերմանիայի իշխանությունները վճարել են Wilke գործարանում 320 տոննա երշիկեղենի և այլ ապրանքների ոչնչացման համար, որի պատճառով, տեղեկատվության համաձայն, 3 մարդ է մահացել: Դրա վրա ծախսվել էր շուրջ 100 հազար եվրո, հայտնել են РИА Новости-ին Հեսսենի դաշնային նահանգի Վալդեկ-Ֆրանկենբերգ շրջանում:

Հոկտեմբերի սկզբին Wilke գործարանի աշխատանքը դադարեցվել էր տեղական իշխանությունների կողմից, երշիկի արտադրամասերում հայտնաբերվել էր լիստերիոզ բակտերիա:

Կասսելի գլխավոր դատախազությունում ընկերության դեմ հարուցվել էր քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով:

Ըստ հետաքննության տվյալների՝ 3 մարդ մահացել է, 37-ը տուժել աղտոտված արտադրանքի օգտագործման հետևանքով: Ուրբաթ օրը գյուղատնտեսության նախարար Յուլիա Կլյուքները դաշնային նահանգների ներկայացուցիչների հետ քննարկել է պարենային շուկայի նկատմամբ վերահսկողության ուժեղացման հարցը: Վիլկեն հայտնել է սնանկության մասին:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ