«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա». Ռիմա Դեմիրճյան

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը:

«Եթե Կարենը չմտներ քաղաքականություն, կուսակցություն չստեղծեր ու Վազգենի հետ չմիանար, Հոկտեմբերի 27-ը չէր կայանա։ Իսկ երբ այդ ամենը տեղի ունեցավ, Կարենի հետևից ժողովուրդն էր, Վազգենը հեղինակություն ուներ բանակում. ժողովուրդը վստահում էր Կարենին, բանակը՝ Վազգենին: Ստեղծված այս իրավիճակում «Միասնություն»-ը հզոր դաշինք էր։ Մենք շատ թշնամիներ ունենք, կարող է՝ ուզում էր թշնամին տիրել Հայաստանին՝ տնտեսապես, թելադրել, հնարավոր է՝ ներսում կային միանձնյա իշխանություն ուզող ուժեր, նպատակներ ունեին և այլն։ Կարեն Դեմիրճյանը խանգարող հանգամանք էր: Ինչքան պետք էր ժողովրդին, այնքան որոշ ուժերի ձեռք չէր տալիս»,-ասել է տիկին Դեմիկրճյանը:

Նա նշել է, որ դժվարությամբ է հավատում, որ Հոկտեմբերի 27-ի գործի կվերաբացվի. «Եթե այն ժամանակ չեղավ, հիմա ինչպե՞ս պիտի լինի։ Չնայած դրան՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա»,-ընդգծել է Ռիմա Դեմիրճյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ