Սերժ Սարգսյանին և Լևոն Սարգսյանին զրկել են կոչումից

hraparak.am—ը գրում է․ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա եղբայր Լևոն Սարգսյանին զրկել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից։ Այս մասին մեր տեղեկությունը հաստատեց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը՝ ասելով, որ նրանք դեռ անցած տարվանից Գյումրու պատվավոր քաղաքացիներ չեն, ավագանու որոշմամբ են զրկվել այդ կոչումից։

Նաև տեղեկացրեցին, որ Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացիությունից զրկելու նախագիծն առաջարկվել է «Գալա» խմբակցության կողմից, և կան համապատասխան որոշումներ և արձանագրություններ:

Հարցին՝ արդյո՞ք պատվավոր քաղաքացու կոչումը տրվում է ցմահ, թե՝ ժամանակավոր, կոնկրետ պատասխան չհնչեց, միայն մատնացույց արեցին որոշումները, որտեղ նշվում է, թե ինչ հիմքով և որ դրույթներով են ՀՀ երեք քաղաքացիները զրկվել Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումից:

Նշենք, որ ի տարբերություն Գյումրու, Էջմիածնի քաղաքապետարանի կայքում առաջին տեղում տեղադրված է Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ որպես Էջմիածնի պատվավոր քաղաքացի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ