Երևանում բացվեց ամենամեծ մոլը՝ Մեգամոլ Արմենիան

Հոկտեմբերի 23-ին կայացավ «Մեգամոլի Արմենիայի» շնորհանդեսը: Մեգամոլ Արմենիան Հայաստանի ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը, ասել է թե հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի կրեատիվ լուծումներին: Ավելի քան 98 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող ընդարձակ և լուսավոր առևտրի այս կենտրոնը բաղկացած է վեց հարկից, որոնցից երեքը ստորգետնյա են:

Մոլը բրենդային է և այստեղ ներկայացված են տեղական և միջազգային ավելի քան 100 բրենդներ: Այցելուներն այստեղ կկարողանան գտնել բոլոր տարիքի և նախասիրություններին համապատասխանող խանութ-սրահներ:

Բացի խանութ-սրահներից Մեգամոլում գործելու է նաև Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը՝ շուրջ 9000 քառակուսի մետր տարածքով, ինչպես նաև կինոթատրոն, սրճարաններ, ֆուդկորտ, սուպերմարկետ ու մեգակայանատեղի՝ Սմարթ համակարգով:

Իսկ որ ամենահետաքրքիրն է ՝ Մեգամոլում է տեղակայված Գինեսի ռեկորդների գրքում գրանցված թվային և լուսային լուծումներով հագեցած գեղեցիկ շատրվանը, որի վրա յուրաքանչյուր այցելու ըստ ցանկության՝ կկարողանա գրել իր երազանքը կամ շնորհավորանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ