Քոչարյանը Հայաստանում սկսեց իր թալանը՝ ստեղծելով «համախոհների» մի բանակ» և դրան խանգարում էր մի մարդ․․․

Հոկտեմբերի 27-ից հետո մեր տնտեսությունը, քաղաքականությունը, ամեն ինչ կարծես փլուզվեց՝ նշեց մեր զրուցակիցը և շեշտեց՝ ավելի քան պարզ է, թե ում էր դա ձեռնտու. «97 թվականին երբ Ռոբերտ Քոչարյանին բերեցին և նշանակեցին վարչապետ, շատ-շատերն էին դեմ, մանավանդ ազատամարտիկները, բայց դա հիմնավորվեց Վազգեն Սարգսյանի կողմից. Արմեն Սարգսյանը հայտնի պատճառներով գնացել էր, և եղավ այն, ինչ եղավ:

Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, և Ղարաբաղը կամաց-կամաց տեղափոխվեց Հայաստան. նրանք հավաքագրեցին իշխանությունից նեղացած բոլոր մարդկանց: Արդեն 97 թվականին հերոսի անունը սպանելու աշխատանք էր տարվում»: Մեր զրուցակցի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվեց և գնաց երկիրը կառուցելու.

«Նա լինելու էր շատ անխնա. այդ մասին պարզորոշ ասվել էր: Եվ շատերն ընդդիմացան Վազգեն Սարգսյանին, անձամբ ինձ ևս ցանկանում էին Վազգեն Սարգսյանի դեմ հանել, բայց իհարկե նրանց դա չստացվեց: Վազգեն Սարգսյանը կարող էր նրանց ասել՝ էս ի՞նչ մեքենա է, էս ո՞ւմն է, երկիրն այս վիճակում, դուք էս ի՞նչ գերեզմաններ եք շինում, այսինքն՝ նրանց առջև պատնեշ էր դրվում, և հակառակ կողմը, բնականաբար, պիտի հավաքագրեր այն մարդկանց, ովքեր նրան դեմ էին»:

Հովհաննես Հարությունյանն ընդգծեց՝ Հոկտեմբերի 27-ից հետո Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը անմիջապես իրենց գլխարկները փոխեցին. «Իսկ Ռոբերտ Քոչարյանը չուներ հենարան (ի դեպ, Ղարաբաղում էլ նա չի ունեցել հենարան), և նա սկսեց օգտագործել նրանց, ովքեր պատրաստ էին օգտագործվել: Եվ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը չէր կարողացել իրականացնել (իր կենցաղը բարելավել) Ղարաբաղում, իրականացրեց Հայաստանում. նա սկսեց իր թալանը՝ ստեղծելով «համախոհների» մի բանակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ