Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի չեմպիոն. Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել:  Աղջիկների Մ20 տարեկանների խմբում 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը փայլուն ելույթ է ունեցել: Նա իրացրել է բոլոր 6 մոտեցումները:

Լիանան 95 կգ արդյունքով հաղթել է պոկում վարժությունում, ապա 120 կգ արդյունքով հաղթել է հրում վարժությունում ու երկամարտի 215 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Այսպիսով՝ Լիանան նվաճել է 3 ոսկե մեդալ: Նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ բացահայտ էր: Բավական է նշել, որ երկրորդ տեղը գրաված մարզուհին զիջել է Լիանային 14 կգ-ով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ