Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել է, որ կզբաղվի Ռուսաստանի Արմավիրում հայկական եկեղեցու բակից Գարեգին Նժդեհի վերաբերյալ ցուցանակի ապամոնտաժումով։
Հայկական RusArminfo կայքի հետ զրույցում պատգամավորը հաստատել է իր խոսքերն ու Նժդեհին անվանել «նացիոնալիստ»։
Ռուսական իշխանական շրջանակներում վերջին շրջանում կենտրոնացած են Նժդեհի դեմ, և դա նաև ստանում է Ադրբեջանի աջակցությունը։ Ադրբեջանական կողմը կարող է դժգոհ լինել Նժդեհից, քանի որ մեծամասամբ նաև հենց նրա շնորհիվ է, որ հայկական պետականության վերահսկման տակ է մնացել Զանգեզուրը՝ Սյունիքը։
Իսկ Բաքվում դա հիշում են, քանի որ հենց Զանգեզուրի մնալը Հայաստանի կազմում թույլ տվեց խափանել Մեծ Թուրանի՝ Փոքր Ասիա թերակղզուց մինչև Կենտրոնական Ասիայի տափաստաններ թուրքական տիրապետության հաստատմանը։
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS