Ռեալիստական տորթեր, որոնք անգամ ափսոս է կտրել

Լյուկ Վիսենտինին հրուշակագործ է, իր գործի իսկական վարպետ: Այն, ինչ նա անում է տորթերի հետ, իրավամբ կարելի է համարել արվեստի գործ՝ ռեալիզմի ժանրում:

Հիշեցնենք, որ հրուշակագործն զբաղվում է բաղադրատոմսերով տրված տարատեսակ խմորների, միջուկների, կրեմների պատրաստմամբ, թխում և զարդարում է արտադրանքը: Դրանք բարձրորակ, տարատեսակ համերով և բույրերով սննդային մթերքներ են:

Աշխատանքների մեծ մասն արվում է ձեռքով՝ հատուկ գործիքների օգնությամբ՝ հրուշակագործի մասնագիտությունը վերածելով արվեստի: Բացի դրանից, հրուշակագործը պարտավոր է իմանալ բաղադրիչների և պատրաստի մթերքների պիտանելիության և պահպանման ժամկետները:

Խոշոր հրուշակարաններում հրուշակագործի աշխատանքի արագացման և պարզեցման համար կիրառում են տարատեսակ մասնագիտացված սարքավորումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ