«Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին…». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Նոր Հայաստանը այսպես է կերակրում իր զինվորներին եւ այս գործընթացը հետեւողականորեն շարունակվում է. եւս մեկ զորամաս անցավ զինվորների սննդի նոր համակարգին:

Այս թեմայով իմ հրապարակած նախորդ տեսանյութի համեմատ նորությունն այն է, որ խոհանոցային սարքավորումներն ավելի արդիական են իսկ «իշաոտնուկներն» այստեղ արդեն իսկ փոխարինված են նոր աթոռներով:

Հիշեցնենք, որ Զինված ուժերում փորձարկվում է մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդը: Ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ