«Արա Բաբլոյանը ստում է. ոչ ոք նրան վիրահատության պահին չի տարել հարցաքննության» ․ Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Արա Բաբլոյանը ստում է. ոչ ոք նրան վիրահատության պահին չի տարել հարցաքննության։
Արա Բաբլոյանը գնացել է հարցաքննության իրեն հարմար ժամին։

Եթե Արա Բաբլոյանը վիրահատարանում լիներ, ոչ մի կողմնակի մարդ չէր կարող մտնել վիրահատարան։
Եթե Արա Բաբլոյանը կիսատ է թողել վիրահատությունը եւ գնացել է հարցաքննության, ի՛նքն է որոշել կիսատ թողնել վիրահատությունը։
Արա Բաբլոյանը կարո՚ղ էր մերժել եւ չգնալ հարցաքննության՝ պատճառաբանելով, որ վիրահատում է հիվանդին։

Եթե իրոք վիրահատում էր եւ կիսատ է թողել վիրահատությունը, ուրեմն Արա Բաբլոյանը կոպտորեն խախտել է Հիպոկրատին տված երդումը։ Ինքը պետք է շարունակեր վիրահատել, եթե նույնիսկ վստահ լիներ, որ չենթարկվելու դեպքում դատելու են իրեն։

Ու ամենացավալին էն է, որ Արա Բաբլոյանը գերադասել է էս անպատվաբեր խառնաշփոթը գցել մամուլի բերանը, գերադասել է բացահայտել, որ ինքը դավաճանել է Հիպոկրատին տված երդմանը, միայն թե ներկա իշխանություններին սեւացնի։

Իսկ կարող էր, չէ՞, ճիշտն ասել։ Իսկ ճիշտն այն է, որ իրեն հնարավորություն է տրվել գնալ հարցաքննության այն ժամանակ, երբ իրեն հարմար կլինի։
Եվ ամենակարեւորը՝ վիրահատվող երեխայի կյանքը ամենեւին էլ Արա Բաբլոյանից չէր կախված։

Ահա թե ինչ անհարգելի վիճակում կարող է հայտնվել հարգարժան բժիշկը՝ հանցագործ նախկինների շարքերը համալրելու եւ նրանց հանցագործությունները պարտակելու անպատվաբեր ջանքերից հետո։
Ցավում եմ։

Արա Բաբլոյանը ստում է. ոչ ոք նրան վիրահատության պահին չի տարել հարցաքննության։Արա Բաբլոյանը գնացել է հարցաքննության…

Posted by Լիզա Ճաղարյան on Wednesday, October 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ