Պրեմիերա. Վաչե Ամարյան — «Պապա». կատարումը նվիրվում է բոլոր հայրիկներին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  Վաչե Ամարյանի նոր երգը նվիրվում է բոլոր հայրիկներին: Նախ, մի քանի խոսքով ներկայացնենք Վաչե Ամարյանին, ում մասին շատ քիչ բան է հայտնի նրա երկրպագուներին: Վաչե Ամարյանը շռնդալից կերպով մուտք գործեց հայկական երաժշտական շուկա«Բալա» տեսահոլովակով։

Գաղտնիք չէ, որ նրա մուտքը միանշանակ չընկալվեց հայաստանյան լսարանի կողմից ու, եթե անկեղծ լինենք, ապա հնչած գնահատականների գերակշիռ մասը ծաղրական էին, կամ էլ քննադատական։ Այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ, ի հեճուկս բոլոր քննադատությունների, Վաչե Ամարյանի երգերը կարելի էր լսել  ամենուրեք, «պերեխոդներում», լուսաֆորների տակ ու բջջայիններում, ինչը վկայում է, որ երաժշտական տվյալ ոճը, այնուամենայնիվ, պահանջարկ է վայելում և ունի իր լսարանը, որը բնավ փոքր չէ։ Նրա մասին շատ քիչ տեղեկություն է հայտնի:

Նա ծնվել է 1982 թվականի փետրվարի 17-ին: Ծնունդով Գորիսից է, բայց հանգամանքների բերումով ստիպված է եղել ապրել եւ սովորել արտերկրում: 4-5 տարեկանում հայրը նրան սովորեցրել է շվի նվագել, իսկ 7 տարեկանում սկսել է հաճախել դաշնամուրի դասերի: Այնուհետեւ Գորիսում եւ Արցախում մասնակցել է տարբեր միջոցառումների: Նա շատ է սիրում երգել եւ շատ արագ հասկացել է, որ հենց երգն է իր ապագան:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ