«Բարև, Ռոբիկ․․․ »․ Պողոս Պողոսյանի ընկերը, ով ևս գտնվել է «Առագաստ» սրճարանում նոր մանրամասներ է հայտնում

«Առագաստ» սրճարանում 2001թ. Պողոս Պողոսյանի սպանությունից հետո անցել է 18 տարի: Նա սպանվել է այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ականատեսների վկայությամբ՝ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելու պատճառ էր դարձել նրա ողջույնի ձևը՝։

«Պրիվե՛տ, Ռո՛բ»:

Չնայած նրան, որ որոշ վկաների պնդմամբ՝ ծեծին մասնակցել են մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը մեղադրանք ներկայացրեց և դատապարտեց ընդամենը մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ անզգույշ սպանության մեղադրանքով:

Այս դատավճիռն առաջացրեց հանրության և ՄԻՊ որոշ կազմակերպությունների խիստ դժգոհությունը, որոնք նախագահ Քոչարյանին մեղադրեցին հանցագործությունը կատարողներին հովանավորելու մեջ:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ