«Ես լինեի՝ ջեբը պլան էի գցել, վաղուց ձերբակալել էի։ Այն, որ ՍԴ-ն պետք է մաքրվի, պարզից էլ պարզ է». Սերգեյ Դանիելյան

Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ ինչպես ԱԺ-ն, այնպես էլ ՍԴ-ն պետք է մաքրվի։
«Ես լինեի՝ ջեբը պլան էի գցել, վաղուց ձերբակալել էի։ Այն, որ պետք է մաքրվի, պարզից էլ պարզ է։ Ինձ, որպես հասարակ քաղաքացի, չի հետաքրքրում՝ քաղաքական հետապնդում է, սխալ է, թե ճիշտ։ Ինձ հետաքրքիր է, որ ՍԴ-ն մաքրվի։

Հիմա դա ո՞նց կարվի, իրենց գործն է։ Իմ սրտով լիներ, կգնայինք, կպառկեինք ՍԴ-ի դիմաց, և Հրայր Թովմասյանն իր դիմումը կգրեր, հիմա էլ բանտում կլիներ»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դերասանը։

Դանիելյանն անդրադարձել է նաև այն քննադատություններին, թե ինչո՞ւ վարչապետի ձեռագրով գրված «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» թևավոր խոսքը պետք է փակցված լինի Երևանի փողոցներում, ինչպես նաև Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ ծավալվող գործընթացներին, ԱԱԾ գործունեությանը և այլ հարցերի։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ