Վիտալի Բալասանյանի փափախի տակ փող են դնում ու ասում՝ ինչ սազ նվագի

«Ես  ճանաչում եմ Վիտալի Բալասանյանին և շատ եմ ափսոսում, որ գեներալը դառնում է սազանդար, երբ որ նրա փափախի տակ փող են դնում ու ասում են, թե ինչ սազ նվագի: Բալասանյանը  գլուխը պատին է տալիս, որ այդպիսի սպառնալիքներով է խոսում, խի նա ո՞վ է, որ տենց բաներ հայտարարի: Ի՞նչ  է, նա ուզում է հոկտեմբերի 27 անի, հա՞ . գլուխը պատին կտա, իրա նմանները շատ են եկել ու գնացել, թող  իրա տեղը վեր ընկնի, որովհետև Հայաստանն իր համար պալիգոն չի:

Ում համար, որ նա ծառայում է, թող նրանց  տենց բաներ ասի, որովհետև հենց նրանք են մեր երկրի հետ թուրքի պես վերաբերվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ազատամարտիկ Ռազմիկ Թևոնյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին՝ ուղղված ՀՀ իշխանություններին և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ռազմիկ Թևոնյանի կարծիքով՝  Վիտալի Բալասանյանն ուղղորդվում է նախկին իշխանությունների կողմից և Արցախի ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին մանիպուլյատիվ հայտարարություններով ցանկանում է անվստահություն սերմանել ու վարկաբեկել ՀՀ իշխանություններին:

«Դրա նման մարդկանց պետք է տանեն ու գեները ստուգեն՝ տեսնեն, թե դրանց մեջ ինչքանն է հայի գեն, ինչքանը՝ թուրքի,  դրանց գեները լրիվ պիտի ստուգվի, որովհետև հայ մարդը էդպիսի բաներ չի կարող հայտարարել: Վիտոներն ու նրա նման մնացածները, նախևառաջ, թող մտածեն մեր բանակը թալանելու ու ապրիլյան դեպքերի ժամանակ մեր ունեցած կորուստների համար պատասխան տալու մասին»,-ասաց մեր զրուցակիցը:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ