Մինուս մեկ զրո Ֆարմանյանը․․․ սիրտը հրաժարական է ուզում

Ֆարմանյան Սամվելի սիրտը հրաժարական է ուզում։ Նա ուզում է, որ քաղաքապետը հեռանա։ Չասենք, թե ինչեր է արել քաղաքապետը։ Չասենք, թե ինչու չպետք է հեռանա։

Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են անմիջական նախկինները խոսում։ Որպեսզի նրանք կարողանան խոսել, իրենց էլ է նոր սերունդ պետք։ Մարդիկ, որոնք իրենց անձը չեն հարմարեցրել իշխանության մեջ լինելուն։ Ոչ թե իշխանություն վերցնելուն, այլ՝ իշխանության մեջ լինելուն։ Ֆարմանյան Սամվելը դրա քայլող մարմնացումն է, նա իր անձը չափել-ձեւել է, որպեսզի լինի իշխանության մեջ։

Նա կուսակցություններ է փոխել։ Նա իր մարմինը հարմարեցրել է իշխանությանը, սա կարեւոր է հասկանալ։ Անհայտ ծագման ինչ-որ քաղաքական ուժից թռավ ՕԵԿ, որն ընդդիմությունից իշխանություն դառնալու ճանապարհին էր, հետո թռավ ՄԻԱԿ ու ՀՀԿ։ Ինչպես ուրիշներն են Համզաչիմանից թռչում Միլան։ Հիմա արդեն ՀՀԿ-ական էլ չէ, հիմա նա քաղաքական գործիչ է Միքայել Մինասյանի «բարձր հովանու» ներքո: Բարձր հովանի չեղավ, ինքը չի կաող քաղաքականությամբ զբաղվել: Մարդու այս տեսակը պետք է լռի գոնե դասագրքերից խույս տալու համար։ Չէ՞ որ վաղը ինչ-որ մեկը հաստատ ինչ-որ բան կուզենա գրել քաղաքական գունափոխությունների մասին։

Մեկ ուրիշը նրան կնմանեցնի հայտնի հեքիաթի «կալաբոկի» հետ, որը տատիկից էր փախչում, պապիկից էր փախչում, նապաստակից, գայլից ու արջից էր փախչում։ Բայց աղվեսը կա ու կա։ Ֆարմանյան Սամվելն ըստ էության խոսում է արդեն, երբ աղվեսի բերանում է։ Պահանջում է, որ Հայկը հրաժարական տա, վարչապետին հռչակում է սեյլզմեն։ Անիմաստ գործ է, թեպետ կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում։

Ինքը գին է առաջարկում։ Որպեսզի «սեյլզմենն» իմանա ինչ անի, հանկարծ մի զրո պակաս չառաջարկի։ Տարօրինակ մարդ է։ Կասեք՝ բայց նա իր տեղը գտել է։ Ամենեւին։ Նա կայանել է։ Նա կայանել է հոսանքների մեջտեղում։ Ճիշտ չէ կարծել, որ այսպիսի մարդիկ կողմնորոշվում են այնտեղ, որտեղ առաջարկելու շատ բան կա։ Ոչ։ Հակառակի պես նրանց դժվար է կողմնորոշվել։

Ֆարմանյան Սամվելի «մարմինն» իշխանություն ունենալու նոր ձեւակերպումների ու հրամայականների հետ չի խոսում։ Նա կարող էր ամեն ինչ անել գոնե որոշ ժամանակով մոռացվելու համար։ Բայց դեռ ձեւը չգիտի՝ ինչպես մնալ ջրի երեսին ու միաժամանակ մոռացվել, գոնե անցյալից հեռու մնալ։ Չգիտի ու վերջ։ Ահա ինչու դեռ բղավում է։ Մնում է, որ հասկացողը հասկանա։ Չի զգացվում, թե հեղափոխությունն այսպիսի մարդկանցից պաշտպանվելու կարիք ունի: Սակայն կարեւոր է, որ չկորցնի զգոնությունը: Որովհետեւ իշխանությունը կա, կա նաեւ Սամվել Ֆարմանյանը:

Մեր «կալաբոկը» սեփական հեքիաթները հորինելու մեծ տաղանդ ունի, ինչպես հայտնի «շոգեբաղնիքային հեքիաթն» էր, ըստ որի՝ ՀՔԾ-ից ինչ-որ մեկը շոգեբաղնիքում մոտեցել է իրեն եւ զգուշացրել, որ քրոջ նկատմամբ կրկին խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդություն կա: Սա այդ մեկ զրոն ավելացնելու նախերգանքն է: Մարդը հո քրոջ դարդին չէ՞: Պատահակա՞ն է, որ նա Փաշինյանին մեղադրում է «սեյլզմեն» լինելու մեջ: Մենք բոլորս ենք անձնական մեղադրանքներում հանդես գալիս մեր բարդույթներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ