Քրդերն ամերիկյան հեռացող զորքերի վրա լոլիկ ու քարեր են նետել

Սիրիական Քամիշլի քաղաքի բնակիչները քարեր և լոլիկ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների վրա: Տեսանյութը համացանցում տեղադրել է քրդական Hawar լրատվական գործակալությունը։

Կադրերում երևում է, թե ինչպես են քրդերն ուղեկցում ամերիկյան ռազմական տեխնիկան՝ քարեր և բանջարեղեն նետելով:

Այսկերպ տեղացիներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Սիրիայի հյուսիսային հատվածից զորքերը դուրս բերելուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ