Ալիևը Հայաստանում ավելի շատ փաստաբան ունի, քան իր երկրում․ ինչո՞ւ ենք ուզում անընդհատ զիջել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով մեր տարածաշրջանում են։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը առաջինը ժամանել են Երևան՝ հյուրընկալվելով, նախ, ՀՀ արտգործնախարարին, այնուհետև՝ ՀՀ վարչապետին։ Երևանից նրանք մեկնել են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող եռանախագահների առաջիկա այցի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Միջնորդներն իրենց հայտարարությամբ մատնանշել էին ամռան շրջանում բռնությունը հակամարտության գոտում նվազագույնի հասցնելու ուղղությամբ կողմերի դրական արդյունքները ու հիշեցնելով ս․ թ․ մարտի 9-ին հրապարակված իրենց հայտարարությունը՝ հորդորել էին կողմերին «նվազագույնի հասցնել բորբոքիչ կամ բանակցությունների ելքը կանխավճռող հռետորությունը»:

Համանախագահները նախորդ անգամ տարածաշրջան էին եկել ս․ թ․ մայիսի վերջին։ Այն ժամանակ, երկարատև դադարից հետո, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում կրկին սկսել էր սրվել։ Իսկ նրանց հեռանալուց հետո էլ ավելի սրվեց, եղան զոհեր երկու կողմերից։ Այսօր, փառք Աստծո, իրադրությունը Արցախի և Ադրբեջանի սահմանին ռազմական առումով համեմատաբար խաղաղ է։ Փոխարենը վերջին ամիսներին նկատելիորեն սրվել է  քաղաքական հռետորաբանությունը։ Սա էլ ավելի ակնհայտ դարձավ «Վալդայի»՝ Սոչիում գումարված ամենամյա համաժողովին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»-ով պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ին։

Առաջին լրատվական

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ