Դավիթ Տոնոյանը եւ Սեյրան Օհանյանը՝ զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությանը

Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ դեկտեմբերի 4–ին «ՍՈՒ 25» մարտական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը։

Արարողությանը ներկա էին պաշտպանության նախկին եւ ներկայիս նախարարները՝ Սեյրան Օհանյանը եւ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Տոնոյանը արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այս պահին ոչ մի հստակ բան չի կարող ասել պատահարի մասին. «Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, դեռեւս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց կա 2 խնդիր՝ եւ եղանակային պայմանները, եւ՛ մարդկային գործոն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել էր մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

աղբյուրը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ