«Հրայր Թովմասյանի ու իր ընտանիքի հանդեպ օրենքի խախտում չկա»․ ՀԱԿ ներկայացուցիչ

Հրայր Թովմասյանի ու իր ընտանիքի հանդեպ օրենքի խախտում չկա․ ՀԱԿ ներկայացուցիչ

Հիշեցնենք ,որ ԱԱԾ-ում պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերեւույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից եւ ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը եւ վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել եւ կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառյությունը՝ ի լրումն ՀՀ ԱԱԾ 18.10.2019 թ. հաղորդագրության։

Իսկ 18․10․2019-ի՝ երեկվա հաղորդագրությամբ ԱԱԾ-ն մասնավորապես հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի եւ դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաեւ՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի եւ նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց:

Միաժամանակ, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերեւույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ