Խաչատուրյան ընտանիքի արխիվից նոր տեսանյութ է հրապարակվել

Այս տեսանյութը, աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարեկամների կարծիքով, պետք է լույս սփռի ընտանիքի իրական վիճակի մասին:
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկի մամուլի ասուլիսը:
Նա, ի դեպ, չի աջակցում քույրերին և պահանջում է խստագույնս պատժել նրանց: 360 պորտալը հայտնում է, որ ասուլիսի ժամանակ նա ցույց է տվել այս տեսանյութը, որտեղ Միխայիլ Խաչատուրյանը նստած է իր բազկաթոռում, վայելում է երաժշտությունը և խաղում շան հետ:
Ազգականի կարծիքով` այդ կադրերը բացահայտում են ընտանիքում իրերի իրական դրությունը` իբրև աղջիկները հանգիստ նկարել են իրենց հորը, նա լավ տրամադրության մեջ է եղել:
Սպանվածի շահերի պաշտպանի կարծիքով` հայրը չի եղել բռնակալ, հակառակ դեպքում այդ կադրերում բռնության կամ սպառնալիքների ինչ-որ ակնարկներ կլինեին:
Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը կերած կոնֆետների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ