Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան, այնուհետև մետրո նստել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ:Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

Արմեն Սարգսյանը շրջել է մետրոյով և ծանոթացել նոր կառուցվող կայարանի նախագծին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ