«Ես, Քոչարյանը և Ալիևը քննարկել ենք Մեղրիի տարբերակը․․․ես դեմ Էի»․ Վաղարշակ Հարությունյան

«Վազգենը ինձ բացասական եզրակացությամբ զգուշացրեց Մեղրիի տարբերակի մասին, թեև Քոչարյանը խնդրել էր ինձ չպատմել», ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով Մեղրիի ծրագրի մասին։ Հարությունյանն մանրամասնում է, թե Մեղրին ինչպես է հայտնվել որպես բանակցությունների տարբերակ ու շրջանառության մեջ դրվել Ռոբերտ Քոչարյանի կողմից և ինչպես է օրակարգից դուրս հանվել։

«Էվոլյուցիան եղել է հետևյալը․ առաջին տարբերակը՝ Մեղրիի շրջանը՝ 88 թվի սահմաններով ամբողջովին տրվում է Ադրբեջանին, մյուս տարբերակը (համանախագահներն ինձ հետ առաջին անգամ հանդիպեցին,ես ասացի՝ ոչ), կոչվում էր «զրոյական կետով»:

Այսինքն՝ Մեղրիի շրջանի կեսըб որը սակայն նորից վերահսկում էր Ադրբեջանը։ Դրանից հետո առաջ եկավ «էստակադայի» տարբերակը»,-ասում է Հարությունյանը։ Նա նշում է, որ տարբեր տարիներին Մեղրիի տարբերակ կոչեցյալը 99-ին չէր, այն եղել է՝ 20-ականներին, այն եղել էր հետո։ Եվ այսինքն՝ կարելի է ակնկալել, որ այն մի օր ևս կառաջարկվի հայերիս։

«Այս պատմությունն ավարտված չէ, որովհետև երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է դառնում, որ Մեղրին այն տարածքն է, որը թույլ չի տալիս միավորվել Թուրքիան և Ադրբեջանը»։ Վ․ Հարությունյանը խոսում է նաեւՍիրիա թուրքական ներխուժման, Նախիջևանում ռազմական բազային, թուրքական Ակկույու ատոմակայանի կառուցումից հետո նոր մարտահրավերներին, Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին, ինչպես նաեւ՝ «Հոկտեմբերի 27-ին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ