Պիցցայի վաճառքը դպրոցում արդեն իսկ խախտում է. ՍԱՏՄ

Գոյություն ունի առողջապահության նախարարի հրաման, որտեղ ներառված է ցանկ, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՍԱՏՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով Արտաշատի դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքին:

Հարցին՝ արդյոք նրբերշիկով պիցցան չի մտնո՞ւմ արգելված սննդատեսակների մեջ, Հարությունյանը պատասխանեց, որ պիցցայի վաճառքը դպրոցում արդեն իսկ խախտում է:

«Մեր գործունեության մեխն է դա, որ ամեն ուսումնական տարվա սկզբին շրջայցեր են կազմակերպվում դպրոցներ, և բոլոր դպրոցների տնօրեններին, բուֆետների աշխատողներին զգուշացվում է՝ նորից դրեք, հրամանը կարդացեք, հիշեք՝ ինչ չեք կարող վաճառել»,- ասաց նա:

Մանրամասները՝ ձայնագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ