«Սերժ Սարգսյանն Արցախում է, երեկ երեկոյան միասին ընթրել ենք». Վիտալի Բալասանյան

Բալասանյանը այսօր ասուլիսի ընթացքում  վստահություն հայտնեց, որ Արցախը միշտ լինելու է հայկական, մինիմում ներկա տարածքներով. «Երբեւիցե Արցախը առայժմ ՀՀ մարզ չի լինելու: Երկրորդ Արցախը երբ մինիմում ներկա սահմաններով միշջազգայնորեն կճանաչվի, Արցախը համայն հայության սեփականությունն է հանդիսանում իր բնակչությամբ: Ես չեմ ասում ոչ մի թիզ հող, ես հիվանդ չեմ, ես գիտեմ, թե ոնց կարող ենք այդ «ոչմիթիզական»-ին տեր կանգնել: Արցախն այսօր ունի 12 հազար քմ տարածք, 150 հազար բնակչություն, ունի Սահմանադրություն, պետական ինստիտուները եւ Արցախը երկրորդ հայկական պետությունն է»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է բարձրացնել Արցախի սուբյեկտությունը, որպեսզի Արցախը բանակցային լիիրավ կողմ դառնա, Վիտալի Բալասանյանը հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում էին, որ Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Դրանով երեւի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է, նա մտածված է արել;

Ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ նշեց, որ նա Արցախում է և ինքը երեկ ճաշել է նրա հետ։

Մանրամասներն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ