Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել երկրի քրդական շրջաններ

Սիրիացի քրդերի և Բաշար Ասադի վարչակազմի միջև ձեռք բերված համաձայնության մասին հայտնի դարձավ կիրակի ուշ երեկոյան: Իրադարձությունների կտրուկ շրջադարձի մասին առաջինը՝ կեսգիշերին մոտ հաղորդեց Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Հիշեցնենք, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է արաբական երկրների լիգայի հայտարարությանը, որով դատապարտվել էր Թուրքիայի հարձակում Սիրիա։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ, Էրդողանը ասել է, թե արաբները խոսում են իրենց նավթով ու դոլարով, իսկ Թուրքիան խոսում է իր դիրքով ու համբավով։ «Բոլոր արաբներով որ հավաքվեք, նույնիսկ մի Թուրքիա չեք լինի»,-ասել է Էրդողանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ