Աշոտ Ղազարյանի 70-ամյակի համերգը

Մարդ-ծիծաղ, որի 70 տարեկան լինելու փաստին քչերն են հավատում։ Նա միշտ երիտասարդ է, ծիծաղկուն ու եռանդուն։ Աշոտ Ղազարյանի հոբելյանանական համերգների շարքն այս տարի մեկնարկեց Կրեմլում և շարունակվելու է աշխարհի տարբեր հայաշատ կետերում։

Բեմելից առաջ դերասանը հուզված էր, ինչպես միշտ։ «Առաջին բեմելիցս սկսած միշտ հուզվել եմ, սիրտս սարսափով բաբախում էր։

Մի քանի անգամ «Հայր մերն» էի ասում։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս կարծես առաջին անգամ բարձրանամ։ Այդպես էլ չսովորեցի չհուզվել»,- մինչև հանդիսատեսին ողջունելը ժպիտով ասաց նա։

Դերասանի հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան հայկական շոու բիզնեսի շատ աստղեր՝ Աշոտ Ղազարյանին հղելով նաև իրենց շնորհավորական խոսքն ու կարևոր բարեմաղթանքը՝ առողջություն ու երկար կյանք։

Առհասարակ, Աշոտ Ղազարյանը միշտ մեծագույն սիրով է խոսում կնոջ մասին։ Նրա ընկերներն էլ միշտ շեշտում են, որ ամեն հաջողակ տղամարդու թիկունքում խելացի կին է կանգնած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ