Թուրքական բանակը գրավել է Սուլուք բնակավայրը

Թուրքական բանակը գրավել է Սիրիայի Ռաքքա շրջանի հյուսիս-արևելքում գտնվող սահմանամերձ Սուլուք բնակավայրը: Հայտնել է Ikhbariya հեռուստաալիքը

Հոկտեմբերի 12-ին էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ թուրքական բանակն ու Սիրիայում ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը իրենց հսկողության տակ են վերցրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս Էլ Այն քաղաքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայի տարածքից թուրքական քաղաքների ուղղությամբ քուրդ խմբավորումների կողմից հրաձգության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում քուրդ խմբավորումների դեմ, ինչը Վաշինգտոնի կողմից սուր քննադատության պատճառ էր դարձել: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ դուրս է բերել ամերիկյան զորքերին գործողությունների գոտուց, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ չի խրախուսում Անկարայի գործողությունները:

Սենատում եւ ներկայացուցիչների պալատում հայտնվել են օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ