«Մենք էլ ենք լի համբերությամբ, և Մարտի մեկի բոլոր մեղավորները պատժվելու են։ Վստահեցնում եմ, որ մենք շատ ավելի լի ենք համբերությամբ և մեր համբերությունն այդ հարցում չափ չունի։
Համբերատար, առանց հապշտապ որոշումների, պատասխանատվության ենք ենթարկելու Մարտի մեկի բոլոր պատասխանատուներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ լի է վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից։
Պատգամավորը անդրադարձավ նաև Վիտալի Բալասանյանի գնահատականներին՝ նշելով, որ արված հայտարարությունները մարտահրավեր են Հայաստանին։
Մանրամասներն՝ տեսանյութում