«Աշխարհն էնքան արագ է փոխվում՝ 15 տարի պլանավորելը անհեթեթ է հնչում, դա իմ օրինակով գիտեմ»․ վարչապետ Փաշինյան

Հայաստանը 2019 թվականի տնտեսությունը կավարտի շուրջ 7 տոկոս աճով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն բավականին բարձր ցուցանիշ է Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Իհարկե, հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է, եւ 7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է երջանիկ զգանք մեզ։ Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր ունեցած տնտեսական ամբիցիաները կարող են իրականություն դառնալ, մեր տեսլականն իրատեսական է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի թողարկվել է 3 հարյուր միլիոն դոլարի Եվրոբոնդ, սակայն իրական պահանջարկը եղել է 2 միլիարդ դոլարից ավելի. «Այսինքն՝ եթե մենք այս պահին ունենայինք պատրաստի նախագծեր, որոնք պետք էր ֆինանսավորել եւ իրականացնել, այս պահին կարող էինք 2 կամ 2.5 միլիարդ դոլար ներգրավվել եւ այդ նախագծերը իրականացնել։ Ռազմավարական պլանավորման առումով մի քանի անգամ Կառավարության ֆորմատով խոսել ենք այդ մասին»։

Վարչապետն ասաց, որ կարեւոր է Հայաստանը վերափոխող մեգանախագծեր ստեղծել, այսօր նաեւ այդ մեգանախագծերը ֆինանսավորելու հնարավորություն կա։

Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ 10-15 տարի պլանավորում անելը որոշ առումով անհեթեթ է հնչում։ Այս մասին այսօր բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ այդ խնդրի մասին իր անձնական օրինակով գիտի, և պատմեց՝ ինչի մասին է խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ