Փաշինյանը գործարարների ներկայությամբ հաղորդագրություն ուղարկեց Սամվել Կարապետյանին

«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են: Մարդիկ, ովքեր մրցակցության պայմաններում կարողանում են ներդնել իրենց տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել հավելյալ արժեք:

Իսկ նրանք, ովքեր չունեն այդ տաղանդը, նրանց պետք է օգնել, որպեսզի այդ տաղանդը հայտնաբերեն». հոկտեմբերի 12-ին Արագածոտնի Սասունիկ համայնքում անցկացվող «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզում» ներդրումային համաժողովում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ գործարար հմտությունները երեխաներին պետք է ուսուցանվեն հայաստանյան դպրոցներում: Գործարար հմտությունն անհրաժեշտ է նաև մշակույթի ոլորտում:

Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հոսանքի տատանումներ են լինում հաճախ, ինչի պատճառով իրենք խնդիրներ են ունենում։ Նիկոլ Փաշինյանն էլ հենց տեղից SMS ուղարկեց «իրավասու անձին»։

Ավելի ուշ Փաշինյանն ասաց, որ պատասխան նամակ է ստացել ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանից, ու ընթերցեց դրա մի մասը։

Ըստ Փաշինյանի՝ Կարապետյանը գրել էր, որ տեղյակ է խնդրից, ու հաջորդ տարի մտադիր են 60 մլն դոլարի ներդրում անել՝ խնդիրը լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ