«Եթե զինվորի համար ա, կվերցնեմ». Սասունիկում նվեր փոխանցեցին Փաշինյանի որդուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում մարզպետ Դավիթ Գեւորգյանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ քայլում է տաղավարներով։

«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են: Մարդիկ, ովքեր մրցակցության պայմաններում կարողանում են ներդնել իրենց տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել հավելյալ արժեք: Իսկ նրանք, ովքեր չունեն այդ տաղանդը, նրանց պետք է օգնել, որպեսզի այդ տաղանդը հայտնաբերեն». հոկտեմբերի 12-ին Արագածոտնի Սասունիկ համայնքում անցկացվող «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզում» ներդրումային համաժողովում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ գործարար հմտությունները երեխաներին պետք է ուսուցանվեն հայաստանյան դպրոցներում: Գործարար հմտությունն անհրաժեշտ է նաև մշակույթի ոլորտում: Երբ հրաշալի ներկայացումն անցնում է դատարկ դահլիճներում, դա նշանակում է, որ միջոցառումը կազմակերպող տաղանդավոր բեմադրիչին խանգարում է գործարար հմտության բացակայությունը:

Ն. Փաշինյանը նշեց, որ այս տարվա տնտեսական աճը կլինի 7 տոկոսին մոտ: Դա լավ ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում: Վարչապետը հաջողություն մաղթեց համաժողովին և հույս հայտնեց, որ համաժողովում նոր ստեղծագործ գաղափարների կհանդիպեն և կշարունակեն տնտեսական հեղափոխության սկսած ճանապարհը: «Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը սեպտեմբերի 21-ին Գյումրիում տեղի ունեցած «Մեր ժամանակի հերոսը մրցանակաբաշխությունն էր»,- խոսքն ամփոփեց Ն. Փաշինյանը:

Շրջայցի ժամանակ նվեր փոխանցեցին Աշոտ Փաշինյանին, որից վարչապետը չհրաժարվեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ