Արմենչիկ, Ձախ Հարութ եւ… ինչ երգեր է լսել Քորթնի Քարդաշյանը Հայաստանում

Քարդաշյան քույրերը չէի հասցրել մեկնել Հայաստանից, երբ Քորթնիի հաջողության, գեղեցկության եւ մոտիվացիայի մասին Poosh կայքը հրապարակել է Քիմի ավագ քրոջ փլեյլիսթը, որը նրան ուղեկցել է ճանապարհորդության ընթացքում։

Կայքում նշվում է, որ հենց այդ երաժշտությունն է աստղը լսել պատմական հայրենիք կատարած այցի ընթացքում։

«Մինչ Քորթը Քիմի հետ Հայաստանում է գտնվում եւ նշում է Սեյթնի, Չիկագոյի եւ Պսալմի մկտրությունը, մենք ցանկանում ենք կիսվել նրա հայկական փլեյլիսթով։ Այն ներառում է նոր եւ դասական ռեփի խառնուրդ, արաբական փոփ երաժշտություն եւ R & B երգեր, որոնք նա լսել է ճանապարհորդության ընթացքում։

Ազատվեք երաժշտությունից, որն ամեն օր լսում եք ռադիոյով եւ մտովի տեղափոխվեք արտասհման այս էներգետիկ վիբրացիաների հետ»,- ասվում է Քորթնիի կայքում։

Նա լսել է Լիլիթ Հովհաննիսյանի, Արմենչիկի, Սիրուշոյի, Ձախ Հարութի եւ այլոց կոմպոզիցիաները։ Իսկ ամբողջական փլեյլիսթն՝ այստեղ  

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ