Ինչպես է հայ դիզայները հայտնվել Քարդաշյան քույրերի թիմում

Հայտնի քույրեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները Հայաստան իրենց այցի ընթացքում մեծ աղմուկ բարձրացրին. հեռուստաաստղերն Էջմիածնում մկրտել են երեխաներին, հանդիպել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաեւ այցելել Գառնի հեթանոսական տաճար։

Ըստ ամենայնի՝ հենց այնտեղ նրանք նկարահանել են «Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի հերթական էպիզոդը, որտեղ հայտնի քույրերի հետ նկատել են նաեւ հայ հայտնի դիզայներ Մանե Խաչատրյանին՝ THE MUSE ապրանքանիշի հիմնադիր եւ ղեկավար։

«Քորթնի Քարդաշյանի աշխատակիցներն ինձ հետ կապ են հաստատել՝ հեռուստաաստղի որոշ իրեր շտկելու համար։ Տեսնելով՝ որքան լավ է իրեն համապատասխանում հագուստը, Քորթնին ասաց. «Հրաշալի աշխատանք։ Ինձ շատ է դուր գալիս»։

Դրանից հետո նա խնդրեց ոճաբանի կարգավիճակում ուղեկցել իրենց։ Բացի այդ՝ պատվիրվել եւ շատ կարճ ժամկետում շրջազգեստ է կարվել, որը Քարդաշյան քույրերից ավագը կրում էր այցի վերջին օրվա ամբողջ ընթացքում»,- պատմեց Մանեն։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ