«Բախտը ըստ սերժիկի՝ խիար է, մի օր ձեռքումդ, մյուս օրը… մյուս ձեռքումդ»․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ուղեցույց վերջին էշելոնի քյալերի համար

Եթե դուք գյալմաբեխաբարի եւ սերժաբարոների ժամանակ թալանել եք, սպանել եք, պատվիրել եք նման բաներ, բիզնես եք խլել, բյուջեն եք լվացել, պոռճաբարո պաշտոնեական վարք եք ունեցել, հանրության դեմ հանցագործություններ եք արել եւ դեռ չեք մեղադրվել ու կասկածյալի կարգավիճակ չեք ունեցել անգամ, բախտավոր եք ուրեմն, սակայն դա երկար չի տեւելու: Բախտը ըստ սերժիկի՝ խիար է, մի օր ձեռքումդ, մյուս օրը… մյուս ձեռքումդ: Ուրեմն ճիշտ ժամանակն է զբաղվել այսպես կոչված հասարակական կամ ավելի լավ է՝ քաղաքական գործունեությամբ:

Հասարակականի մասով կարող եք շտապ հասարակական կազմակերպություն ստեղծել՝ շների փրկության, կանաչապատման կամ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության գործերով զբաղվող: Մի կազմակերպություն ստեղծեք, կարեւոր չէ, որ մասնագետ չեք, ու խելքներդ էդ գործերից չի հասնում, դուք ստեղծեք, գրասենյակ մոգոնեք կողոպտած փողերով, գրասեղան՝ դիմադիր սեղանով, աշխատակազմ՝ ձեր անցյալ կամ ապագա հոմանիներից, կայք, ավտո, դեմքի լուրջ արտահայտություն ճարեք, ու ամեն օր մի հատ հայտարարույթյուն արեք, համենայն դեպս քրֆեք հեղափոխությունը եւ Սորոսին, կիտած հոնքերով եղեք տեսախցիկների առաջ, որ փրկում եք խեղճ քաղհալածյալներին, այսպես այլեւս շարունակել չի կարելի, սա վերջն է:

Եթե քաղաքական սցենարը կնախընտրեք, ապա հայտարարեք, որ կուսակցության հիմնադիր ժողով եք կազմակերպում, արդեն մարզերով մեկ գրասենյակներ եք բացել կամ բացելու, համակիրները եւ համախոհները ջարդում են ձեր գրասենյակների դռները, որ կուսակցությունը կոչվելու է «Հայաստանի փրկության ճակատ» կամ «Սոցիալական Հայաստան» կամ դրա նման մի բան, ասացեք, որ կողմնորոշվելու համար կարիքն ունեք քաղաքացիների խորհրդատվության եւ սերտ համագործակցության, ասացեք, որ գոյատեւելու եք անդամավճարներով …

Թե մեկ, թե մյուս դեպքում, ջանացեք հանդիպել դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, պատմեք ձեր պլանների մասին, բլբլացեք, բլբլացեք անվերջ, ասեք, որ երկիրը պիտի շենացնել, այս ի՜նչ խավարի մեջ ենք թաղվել այ մարդ, օրը ցերեկով նախագահ են դատում, հերոսներ, նախարարներ, այսպես այլեւս չի կարելի շարունակել, սա վրեժ է, որովհետեւ Նիկոլին փոքր ժամանակ ծեծել են հանրապետականները եւ այլն: Եթե կհարցնեն, թե բա դուք ինչ եք արել մինչեւ հեղափոխությունը, անմիջապես ասեք՝ եղածն եղած է, ժամանակը ետ պտտել չի կարելի, բոլորն են սխալվում, ինչպես ասված է ավետարանում: Ավելին չասեք: Բայց հավանաբար չեն հարցնի. դեսպանները հարցերը տալիս են ոչ թե պատասխանը չիմանալու պատճառով, այլ ձեզ ստուգելու համար, իսկ դուք հայտնի մարդ եք, եթե գյլամբեխաբարի ու սերժաբարոյի ժամանակ թալանել ու գռփել եք:

Ահա այս պաշտպանական միջոցառումներից հետո, եթե հանկարծ դատախազությունը, քննչական կոմիտեն կամ հատուկ քննչական ծառայությունը հանդգնի ու ձեզ մեղադրանք ներկայացնի եւ, մանավանդ, կալանավորման միջնորդություն ներկայացնի, արդեն հանգիստ խղճով դուք եւ ձեր մերձավորները կկարողանան հայտարարել, որ դուք քաղաքական հալածյալ եք, ձեզ հալածում են ձեր հասարակական եւ քաղաքական գործունեության համար, ինչը ստորություն է: Հետո չասեք՝ չեմ բացատրել քաղաքական ապաստանի ճանապարհը:

Մի եղանակ էլ կա ճակատագրի հարվածներին դիմակայելու համար՝ հիվանդացեք, հիմա եւ անհապաղ, ինչքան շատ հիվանդությունների տեր լինեք, այնքան լավ, այնքան ավելի պաշտպանված կլինեք. գիշերամիզությունն ու շիզոֆրենիան արդեն ծեծած թեմա է, կվառվեք, նոր բան մոգոնեք, գնացեք Նուբարաշենի կոյուղուց համտեսեք, Թեղուտի պոչամբարի բարիքներից կերեք, ոնց էլ լինի՝ հիվանդանոց կընկնեք, Աստված մի դուռ կբացի, այդպես անտեր չի թողնի: Մի ուշացրեք, եթե արդեն ձեռնամուխ չեք եղել:

Պաչում եմ 

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի անվճար խորհրդատվական կենտրոնի բժիշկ դերմատոլոգ

Ուղեցույց վերջին էշելոնի քյալերի համարԵթե դուք գյալմաբեխաբարի եւ սերժաբարոների ժամանակ թալանել եք, սպանել եք, պատվիրել…

Posted by Levon Barseghyan on Thursday, October 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ