«Արամն անհամբեր սպասում է ապաքինվելուն, որ իր անչափ սիրելի քաղցրեղենը վայելի». 6-ամյա Արամը մեր օգնության կարիքն ունի

Աննա Հակոբյանի իր ֆեյսբուքյան էջում կիսվեր է այս գրառումով.

«Այսօր ձեզ կպատմենք մեր 6-ամյա Արամի մասին Տավուշի մարզի Կողբ գյուղից։

Բուժումը ստանալու ընթացքում Արամն ամենաշատը կարոտում է «թաղի երեխոնց» հետ պահմտոցի, «հալա-մուլա» և «պոբեդա» (պարզվեց՝ հայտնի «գործնագործ» խաղը նաև այդ անունով է հայտնի) խաղալը։

Նախկինում Արամն ուզում էր երգիչ դառնալ, իսկ այժմ մտափոխվել է․ որոշել է՝ ոստիկան է լինելու։ Ու չնայած մտադրությունը փոխելուն, նա միևնույնն է՝ հաճույքով է հետևում երաժշտական նորություններին ու հատկապես սիրում է Միհրան Ծառուկյանի կատարումները։

Մեր համով տղան մուլտֆիլմերից ամենաշատը սիրում է «Նու, պօգօդի»-ն (Ну, погоди!) և Մաշայի ու արջի արկածների մասին պատմող մուլտսերիալը։ Մեր հարցին, թե արդյոք կան ուրիշ մուլտֆիլմեր, որ Արամը հավանում է, նա կտրուկ պատասխանեց «մինն էլ ա» (մայրիկի օգնությամբ հասկացանք, որ քաղցր բարբառով ասվածը նշանակում է, որ էլ սիրած մուլտֆիլմ չունի)։

Արամն անհամբեր սպասում է ապաքինվելուն, որ իր անչափ սիրելի քաղցրեղենը վայելի, ինչքան սիրտը կամենա։ Արդեն ցուցակ է կազմել, թե որ ուտելիքը որից հետո է ուտելու։ Առաջին տեղում ձմերուկն է, «երկրորդ գործն էլ»՝ պաղպաղակ։ Նրա հետ ամբողջ ամառ ձմերուկ չի կերել նաև մայրիկը, բայց մեր տղան մեծահոգաբար թույլ էր տվել մայրիկին սեխ ուտել, որովհետև ինքը սեխ չի սիրում։:)

Արամը երազում է ունենալ հեծանիվ, որ հայրենի գյուղում երեխոնց:) հետ քշի »:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ