«Պարոն վիտալի, դուք, որ սպառնում եք վարչապետին ու թավշյա հեղափոխության մասնակիցներին ֆիզիկապես ոչնչացնել, հեսա, էս նկարում մենք ենք ու դեռ կեսն ենք….» . Գայա Խաչատրյան

Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պարոն վիտալի, դուք, որ սպառնում եք վարչապետին ու թավշյա հեղափոխության մասնակիցներին ֆիզիկապես ոչնչացնել և այլն, հեսա, էս նկարում մենք ենք ու դեռ կեսն ենք։ Մենք կանգնած ենք մեր տեղում ու անհամբեր սպասում ենք, որ դուք էսքան մարդու կոչնչացնեք։

Ցավում եմ ձեզ համար, ցավում եմ, որ ունենալով զինվորական անցյալ, (ինչքանով լսել եմ), լինելով «գեներալ» ձեզ թույլ եք տալիս նման արտահայտություններ անել հայ ժողովրդի դեմ և փորձում եք ձեր էժանագին խոսքերով արհեստական պատնեշ դնել Հայատանի և Արցախի ժողովրդի միջև։

Արցախի ժողովուրդը թե՛ ձեզ, թե՛ Նիկոլ Փաշինյանին և թե՛ հայ ժողովրդին շատ լավ ճանաչում է։
Արցախի դիրքերում ` 90% ֊ից ավել մեր հայ տղերքն են, որ գալիս են սահման ` պաշտպանելու այն թշնամուց, էդ մեր ջահել տղերքն են, որ զոհվում են հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն հայրենիքի, քանի որ մեզ համար Արցախը Հայաստանն է և վերջ։

«Մեկ ազգ, մեկ պետություն». Էս էն տեսականն ա, որ ունենք մենք, մեր իշխանությունները, էն իշխանությունը, որը իրապես ժողովուրդն ա ընտրել արդար ու թափանցիկ ձևով։

Օր առաջ պետք է Արցախը միանա Հայաստանին և դուք շատ փոքր ֆիգուռ եք, որ կարողանաք պառակտում մտցնել մեր մեջ ու նսեմացնել մեր ժողովրդին։

Հ. Գ.
Ամենակայացած ու ուժեղ երկրներում, զինվորականը, ոստիկանը, ուժային կառույցում աշխատողը իրավունք չունի մտնել քաղաքականություն, իհարկե եթե չի ուզում է իր պատիվը գետնով տալ և դուք ևս դարձաք քաղաքական դիակ։

Էսքանը, հաջողություն.. Վարագույր… Սգո երաժշտություն….

Պարոն վիտալի, դուք, որ սպառնում եք վարչապետին ու թավշյա հեղափոխության մասնակիցներին ֆիզիկապես ոչնչացնել և այլն, հեսա,…

Posted by Գայա Խաչատրյան on Wednesday, October 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ