27×20․ «Հոկտեմբերի 27»․ «Դրո», «31»-ի գործ, Հոկտեմբերի 27՝ ՀՅԴ արյունոտ հետքերով
Արդյոք պատահականությո՞ւն է, որ ԱԺ-ում ահաբեկչություն իրականացրած Նաիրի Հունանյանի հանցախմբի բոլոր անդամները ՀՅԴ նախկին անդամներ են: Թերևս` ոչ: Հասարակության մի հատվածն էլ մեղավոր չէ, որ Հոկտեմբերի 27-ը կապում է ավանդական կուսակցության անվան հետ, որովհետև Նաիրի Հունանյանը հայրենադավ կրակոցներից անմիջապես հետո օգնության խնդրանքով որոշել էր դիմել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին` թերևս համարելով, որ կուսակցական ծրագրի մինիմումն արված է` Վազգեն Սարգսյանը սպանված է:

Կուտակված բացասական էներգիան պետք է ունենար իր դրսևորումը` եթե ոչ Ստամբուլում, ապա Երևանի կենտրոնում, խորհրդարանի շենքում, որտեղ սպանվեց իրական հաղթանակի խորհրդանիշ Սպարապետը` ճանապարհ բացելով ՀՅԴ-ի «արշավանքի» համար, սակայն ոչ թե Էրգիր, այլ Ռոբերտ Քոչարյանի իշխանություն: Վերջինս, ի դեպ, իր պարտկոմա-դաշնակցական բովանդակությամբ, իսկական մարտահրավեր էր 88-ի շարժմանը, նրա արժեհամակարգին, Երրորդ հանրապետությանը: Հետագա զարգացումները հուշում են, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը համագործակցության կամուրջ, խաչմերուկ է ռուսական կայսրության, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի միջև:
Պատահական չէ, որ տարիներ առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նույնիսկ հայկական բանակի հերոսությունն Ապրիլյան պատերազմում, վերագրում էր ռուսական զենքին, իսկ «31»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված նախկին դաշնակցական, արդեն հանգուցյալ Արմենակ Մնջոյանը բանտից ակնարկում էր, որ ՀՅԴ այսօրվա վերնախավը հավաքագրված է ռուսական հատուկ ծառայությունների կողմից:
Մի ուշագրավ փաստ նույնպես, կարծում ենք, առնվազն խորհելու առիթ կտա մեր ընթերցողներին: Հայաստանում ահաբեկչական ակտեր եղել են 1990-94թթ․-ին, և ահաբեկչական «բումը» վերականգնվել է 1998-ից հետո: Կարող եք հետևել ժամանակագրությանը և համոզվել, իսկ մենք բավարարվենք հիշեցումով, որ կայունության քառամյակում` 1994-98թթ․-ին ՀՅԴ գործունեությունը կասեցված է եղել: