«Հերիք է ինչքան ձեր անցած մարտական ուղին մատին փաթաթան անելով խաբեցիք էս ժողովրդին…». Տարոն Չախոյան

Հերիք է …

Հերիք է ինչքան ձեր անցած մարտական ուղղին մատին փաթաթան անելով խաբեցիք էս ժողովրդին…

Էդ նույն մարտական ուղղին հիշեցնելով թալանեցիք բանակը, գողացաք զինվորի հացը, ծախեցիք տանկերի վառելիքը, սահմանին անզեն թողեցիք զինվորին, զավթեցիք իշխանությունն ու կազմակերպեցիք սեփական ժողովրդի սպանդը…

Հա, համամիտ եմ, ընդունում եմ, հարգում եմ, որ ձեզանից շատերն են պատերազմական պայմաններում հերոսություններ գործել, շատերն են ինքնազոհության գնով սահման պահել, շատերը հաշմանդամ են դարձել, շատերն անգամ գերի են ընկել… բայց մի փորձեք ձեր անցած մարտական ուղղին ԾԱԽԵԼ մեզ վրա:

Մի փորձեք ամեն անգամ ձեր ամնցած ճանապարհը հիշեցնելով հասնեք ձեր ուզածին, քանզի դրանով իսկ դուք ինքներդ եք ոտատակ տալիս այդ փառահեղ մարտական ճանապարհը:

Իսկ պլինտուզից ցածր մակարդակի հայտարարություններ անելուց, հիշեք այն խոսքերը, որով 20 տարի փակեցիք էս ժողովրդի բերանը՝ «Ուզում եք թուրքը տեսնի ուրախանա՞…»

Կյանքը ցույց տվեց, որ պատերազմի այսես կոչված հերոսները խաղաղ պայմաններում այլ մարդ են…

Իսկ ինձ համար գեներալներն ու հրամանատարները սահմանին կանգնած զինվորներն են, ոչ թե էժանագին քաղաքական շահարկումների համար ամեն անգամ անցած մարտական ուղղին հիշեցնող սրբապիղծները…

Ինձ համար գեներալը Աբաջյանն էր, Ուրֆանյանն էր … ու հայրենիքի համար կյանքը տված մյուս տղեքը…

Հերիք է …Հերիք է ինչքան ձեր անցած մարտական ուղղին մատին փաթաթան անելով խաբեցիք էս ժողովրդին…Էդ նույն մարտական…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, October 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ