Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։
Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնել՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։
Հիշեցնեմ, որ մինչ այդ տեղեկացրել էինք , որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։
«Ռոբերտ Քոչարյանն այսօր է տեղափոխվել բժշկական կենտրոն հետազոտման նպատակով»,-ասաց Նոնա Նավիկյանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը պետք է վիրահատվի: Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: