«Ես հպարտ եմ լինել Հայաստանում այս պատմական ժամանակահատվածում». Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հպարտ է լինել Հայաստանում պատմական այս ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թանկյանն ասաց հոկտեմբերի 8-ին իր «Gavat» ապրանքանիշի ներկայացման ընթացքում:

«Ես հպարտ եմ լինել Հայաստանում այս պատմական ժամանակահատվածում, երբ բազմաթիվ դրական փոփոխություններ են տեղի ունենում:

Այն հայերը, որոնց ես գիտեմ ամբողջ աշխարհում, ցանկանում են վերադառնալ, դառնալ Նոր Հայաստանի մի մասը, մնալ Նոր Հայաստանում»,- ասաց Թանկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ