Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի դատարանն ամբողջությամբ բավարարել է

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի:

Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Հիշեցնենք,որ մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի:

Կ. Օրբելյանը դատարան էր դիմել միանգամից երկու հայցով, մեկը` վարչական, մյուսը` Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Հոկտեմբերի 3-ին սակայն, պետք է կայանար Ընդհանուր իրավասության դատարան դիմած հայցի վճիռը, բայց անհայտ պատճառներով այն հետաձգվել է եւ կկայանա այսօր` հոկտեմբերի 8-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ