Նախկին բոլոր պաշտոնավորներին քաջ առողջություն ենք ցանկանում, դեռ շատ հարցեր կան անպատասխան և շատ քայլեր անպատիժ․․․

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու կա մեկ շաբաթով ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը։

Երեկ՝ հոկտեմբերի 7–ին «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր դատարանին՝ վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Պաշտպանը տեղեկացրեց, որ Գեւորգյանը հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում, միաժամանակ գործնական հանդիպումներ ունենա։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ