Դաշնակների ցուցումները ՀՀ գլխավոր դատախազին

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱԽԱԶԻՆ…

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ
Հայելի.ամ կայքի միջադեպով, հանգստյան օրով Գլխավոր դատախազի ցուցումով մեր նկատմամբ հարուցվեց քրեական գործ,որով էլ ներգրավվեցինք որպես կասկածյալ:

Ակնհայտ էր, որ Գլխավոր Դատախազը կատարում էր նախկին հանցավոր ռեժիմի պատվերը;
Այս վարկածը ավելի հիմնավոր դարձավ, երբ ուսումնասիրեցինք Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջը:
Էջում հրապարակված է ՀՅԴ կառկառուն ներկայացուցիչներ Բագրատ Եսայանի և Գեղամ Մանուկյանի ստատուսները և Գլխավոր Դատախազի խորհրդականի արձագանքները դրանց:

Առավել հատկանշական է ստատուսների,արձագանքների ժամանակագրությունը և ՀՅԴ ներկայացուցիչների Գլխավոր Դատախազի խորհրդականին դիմելաձևը:
Այսպես
Bagrat Yesayan
5 октября в 18:30 ·

Gor Abrahamyan էսօրվա հարձակումը Հայելի ակումբի վրա Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմ է պարունակում։ Այլ հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասով հանցակազմի առկայությունը կարող է պարզվել քրեական գործի կարուցումից հետո, նախաքննության ընթացքում։

Սա կարող ես ընդունել որպես պաշտոնական հաղորդում և փոխանցել գլխավոր դատախազին։
ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանի գլխավոր դատախազին ուղղված այս ցուցումին Գոռ Աբրահամյանը. Ընդամենը 28 րոպե անց պատասխանում է հետևյալ հրապարակմամբ՝
Gor Abrahamyan
5 октября в 18:58 ·

«Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։
Բայց դե դաշնակների քունը չի տանում, մեզ մեղադրանք առաջադրելու գործով, այդ պատճառով դաշնակ Գեղամ Մանուկյանը արդեն գիշերը ժամը 01;31-ին կրկին իր մտահոգությունն է հայտնում Գոռ Աբրահամյանին, Գլխավոր Դատախազի կողմից իրենց ցուցումի կատարումը ձգձգելու մասով:

Гехам Манукян
6 октября в 01:31 ·
Gor Abrahamyan ջան։ Օրը լուսանում է։ Նստած սպասում եմ երեկվա հարձակման նախնական ուումնասիրության արդյունքին։ Հանցակազմ չկա՞։ Իմանանք, քնենք։
Գեղամ Մանուկյանի սույն հարցադրմանը Գոռ Աբրահամյանը, որպես զեկույց ժամը 16:10-ին տեղադրում է հանձնարարության կատարման մասին տեղեկատվություն:
Gor Abrahamyan
6 октября в 16:10 ·

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Փաստացի Ադրբեջանական քարոզչություն իրականացնող Հայելի.ամ կայքը գտնվում է դաշնակների հովանու ներքո:

Հարկ է նաև արձանագրել, որ անկախ հեղափոխության հաղթանակից, դաշնակները ամբողջովին վերահսկում են Գլխավոր Դատախազությունը, ընդ որում բացահայտ, համացանցի միջոցով ցուցում տալով Գլխավոր Դատախազին և վերջինս հլու հնազանդ կատարում է դրանք:
Հարկ է նաև փաստել, որ ըստ նամակագրության, դաշնակները Գլխավոր Դատախազին տվել են ևս մեկ ցուցում ՝ նախաքննության ընթացքում վերաորակել մեղադրանքը և առաջադրել ավելի ծանրը:
Կարծում եմ մեկնաբանությունները ավելորդ են:
Հ.Գ

Հայտարարության կարգով
Սա ՄԵՐ ԵՐԿԻՐՆ է , ոչ մի ադրբեջանական վիժվածք չի կարող անարգել զբաղվել մեր երկրում ադրբեջանական քարոզչությամբ՝ պետական դավաճանությամբ, իսկ ինչ վերաբերվում է առերևույթ պետական դավաճաններին հովանավորող,մինչ օրս դաշնակների ցուցումը կատարող գլխավոր դատախազին, ապա նա պետք է հեռանա և դատապարտվի, առերևույթ պետական դավաճանությանը օժանդակելու փաստով:

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱԽԱԶԻՆ…ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ…

Posted by Hayk Stepanyan on Tuesday, October 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ