16-ամյա աղջկա առևանգման տեսանյութը բուռն քննադատությունների է արժանացել համացանցում

Միջադեպը տեղի է ունեցել Ղրղզստանում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ, երգի ու ծափերի տակ քարշ տալով տանում լացող երիտասարդ աղջկան: Մի քանիսն էլ ասում են մյուսներին, որ հանկարծ բաց չթողնեն աղջկան: Փեսայի համար աղջիկ առևանգելու այս ծեսը կոչվում է ալա-կաչուու:

Պարզվել է, որ աղջիկը, որին ստիպողաբար ցանկանում են ամուսնացնել, ընդամենը 16 տարեկան է, իսկ, այսպես կոչված, փեսացուն՝ 35 տարեկան:

Տեսանյութը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել: Շատ օգտատերեր դատապարտել են նախնադարյան այս ծեսը և կոչ են արել իրավապահ մարմիններին գործ հարուցել աղջկա առևանգման փաստով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ