«Պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի խանութի կողմից». բնակչուհի

«Փաստը մնում է այն, որ պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի «Stefano Ricci» բրենդային խանութի կողմից, իսկ իմ փոխհատուցումն այս 17 տարիների ընթացքում վերջնական լուծում չի ստացել»,- ասաց 2000-ականների սկզբին Հյուսիսային պողոտայի իր տունը կորցրած քաղաքացին՝

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով փաստահավաք խորհրդարանական լսումների ժամանակ:

«Փոխհատուցումը կարծես տրվում էր ըստ ընտրական ցուցակի, ով 1998-ին կողմ էր քվեարկել, շահում էր, ով դեմ՝ ենթարկվում էր ֆինանսական, ֆիզիկական, բարոյական հաշվեհարդարի»,- հավելեց կինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ