Դավթաշեն վարչական շրջանի կրթական հաստատությունների ուսուցիչները և գրադարանի տնօրենը ստացան շնորհակալագրեր

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:

ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան:

Ուսուցչի և Գրադարանավարի տոների կապակցությամբ Դավթաշեն վարչական շրջանի կրթական հաստատությունների ուսուցիչները և հ. 40 գրադարանի տնօրենը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի կողմից ստացան շնորհակալագրեր և ծաղիկներ` բարեխիղճ աշխատանքի, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար:

Ուսուցչի և Գրադարանավարի տոների կապակցությամբ Դավթաշեն վարչական շրջանի կրթական հաստատությունների ուսուցիչները և հ. 40…

Posted by Դավթաշեն վարչական շրջան on Monday, October 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ