ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին:
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ շատ երկար է մտածել, թե ինչ հիմքով կարելի է դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել. «Ես կարող էի անցնել բարոյականության, իրավագիտակցության սահմանները, սակայն ես չեմ անի այն, ինչն անում են օրվա իշխանությունները:
Դրա համար մտածում էի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկել, քանի որ առկա իրողությունների շրջանակներում ՀՀ-ում, կարծես թե, նորմալ է գնահատվում դատավորին դրամական փոխհատուցում առաջարկելը չպաշտոնավարելու համար: Հիմքը ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին…»։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդհատեց Պողոսյանին՝ հայտարարելով խիստ սանկցիայի մասին: