Հայազի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երեւան, այսօր առավոտյան մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին։
Վերջիններս եկեղեցում հետաքրքրությամբ հետեւել են ամենին, ինչ կատարվում է։ Բոլորը գեղեցիկ սպիտակ հագուստներ են կրում։ Ինչպես հայտնի է, Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։
Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետո. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։